Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ճիշտ է, մեծ քաղաքականության մեջ էմոցիաներ ու խիղճ չկա, այլ կան շահեր ու Ալիեւը Արեւմուտքի աջակցությամբ է Արցախի շրջափակումը կազմակերպել, ԵՄ ներկայացուցիչն էլ Խանքենդի անվանումն է օգտագործում, ու Աղդամից են ուզում ճանապարհ բացել, Հայաստանում իրենց գործակալին էլ Պրահայում ճանաչել տվեցին Ադրբեջանի տարածքայն ամբողջականությունը, սակայն այստեղ կա մի նրբություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Արեւմուտքը հանդես է գալիս արժեքներից, դեմոկրատիայի ու ավտորիտարիզի ջրբաժանից, գոնե այդ կեղծիքը կբացահայտենք ու պատասխանատվությունն իրենց վրա կլինի: Մեր ժողովրդի համար էլ, ապագայում դաս կլինի, որ միջազգային հարաբերություններում այդ արժեքները սուտ են:
Հիշենք, որ երբ Արցախն ասում էր, որ յոթ շրջաններն անվտանգության գոտի են, Արեւմուտքից ասում էին, որ չկա նման վտանգ, ասում էին, որ չեն ընդունում ուժի միջոցով խնդրի լուծումը:
Լավ էլ ընդունում են, երբ շահ են ունենում: Այս պահին միակ հնարավորությունն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ նստացույցներն են, բազմաթիվ վրաններով:
Մի խոսքով, շարժվել է պետք»,- ասաց նա: