Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Միքայել Հասրաթյանին Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակելու մասին լուրը:
«Երիտասարդ ճարտարապետ է, ազնիվ տղա, եւ համոզված եմ, որ կկարողանա խղճով աշխատել»,-նկատեց Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա, քաղաքի գլխավոր ճարտարապետի իսկական գործն այն է, որ եղած գլխավոր հատակագիծը շարունակի, եւ որեւէ փոփոխություն որեւէ մեկը չկարողանա անել: «Հավատում եմ, որ Միքայել Հասրաթյանին դա կհաջողվի, մանավանդ, որ կրում է մի ազգանուն, որն արդեն իսկ պարտավորեցնող է: Երկար տարիներ նրա պապը` Գրիգոր Հասրաթյանը, աշխատել է քաղաքի համար, ջանքեր է ներդրել, վերջինիս որդին` Ռուբեն Հասրաթյանը, քաղաքի առաջնակարգ ճարտարապետներից է»: Մկրտիչ Մինասյանի կարծիքով, քաղաքի համար մտահոգված ընտանիքի զավակը պետք է որ շարունակի եղած ավանդույթները: «Հավատում եմ, որ այդ ընտանիքում մեծացած եւ նման դաստիարակություն ստացած երիտասարդը չի կարող ազնիվ սկզբունքների դեմ գնալ: Ի վերջո, ավելի լավ է լինել երիտասարդ, բայց ազնիվ, քան հակառակը»:
Երեւանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը կադրային ջարդ որակելը ճարտարապետների միության նախագահը ճիշտ չի համարում: Նրա կարծիքով, յուրաքանչյուր նոր պաշտոնյա էլ ցանկանում է իր թիմը հավաքել: «Նոր քաղաքապետը պարզապես ցանկանում է սիստեմային փոփոխություններ անել` հօգուտ քաղաքի: Դրա մեջ ես նեգատիվ բան չեմ տեսնում»,-նշեց պրն Մինասյանը: