Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է կադրային հունձ իրականացնել։ 2024 թվականի հունվարի 27-ի դրությամբ արձանագրվել է աշխատանքից ազատման 4 դեպք։ 2024 թվականը բարի չեղավ ՀՀ Լոռու եւ Արմավիրի մարզերի մարզպետների համար, Էդուարդ Հովհաննիսյանը եւ Արամ Խաչատրյանը աշխատանքից ազատվեցին մի քանի օրվա տարբերությամբ՝ Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցեր կատարելուց հետո։ Նրանց հաջորդեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ազատումը, որը, ըստ վարչապետ Փաշինյանի, տապալել էր դպրոցաշինության ոլորտը եւ նախկինների գործը շարունակելով՝ գումարներ էր մսխել պետբյուջեից։ Ազատվեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գեւորգյանը։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմներ է փնտրում կարեւոր պաշտոնների նշանակելու համար, սակայն կուսակցության հայացքներին հավատարիմ մարդկանց թիվը չի ավելանում, կադրեր դեռ չի գտնում։ Հավելենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ թափուր է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հաստիքը, գրեթե մեկ տարի թափուր է Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահի հաստիքը, ինչպես նաեւ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը։ Անցած տարվա նոյեմբերից թափուր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Տարեվերջին կայացած ԱԺ նիստերի ընթացքում ՔՊ-ականները այդպես էլ չկարողացան իրենց «սրտի թեկնածուին» գտնել այս պաշտոնի համար։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է իջնել, այդ պատճառով էլ նրանք դժվարանում են գտնել իրենց «սրտի պաշտոնյաներին»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում :