|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ տարի նախագահականում «կադրային ջարդ է» սպասվում. կրճատվելու է 159 հաստիք, եւ այսօրվա 417 աշխատակցից այնտեղ կմնա 258-ը: Պատճառը սահմանադրական փոփոխություններն են, եւ երբ Հայաստանն անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի, էապես կնվազեն նախագահի լիազորությունները, որոնք կպատվիրակվեն հանրապետության վարչապետին ու ԱԺ-ին:
Բայց դեռեւս որոշված չէ, թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվելու: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշեց. «Դեռ հայտնի չէ, թե ՀՀ նախագահի աշխատակազմի որ հաստիքներն են կրճատվելու»:
Նկատենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիներին նախագահական ապարատը գնալով ավելի ուռճացվեց, երբ հերթով նախկին պաշտոնյաները թոշակի ուղարկվելու փոխարեն նշանակվում էին խորհրդական կամ օգնական»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: