|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում մասնակցել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը։
Հայաստանի 10 ներկայացուցիչներից մեծահասակների 67,5 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Արա Խաչատրյանը (82,5 կգ), Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Գևորգ Ալեքսանյանը (110 կգ): Վերջինս Եվրոպայի ևս 2 ռեկորդ է սահմանել:
Պատանիների մրցաշարում առաջին տեղը գրավել են Լևիկ Հակոբյանը (52 կգ) և Նարեկ Թամրազյանը (67,5 կգ):
Մրցաշարին մասնակցել է 14 երկրի 460 մարզիկ: