|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված աշխարհի ու Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հաղթող են դարձալ 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
63,5 կգ քաշային Արման Միսկարյանը, 67 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Գոռ Բեգլարյանն ու Արես Հակոբյանը՝ բրոնզե:
Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ: