կարևոր
3409 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-08 11:35
Հասարակություն

Արամ Առաջինը գումար կհատկացնի՝ Հալեպում հատուկ կենտրոններում գտնվող հայերին սննդով ապահովելու համար

Արամ Առաջինը գումար կհատկացնի՝ Հալեպում հատուկ կենտրոններում գտնվող հայերին սննդով ապահովելու համար

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը մշտապես կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների հետ՝ առավել մանրամասն տեղեկանալու երկրաշարժի հետևանքով առաջացած վնասների ու ավերածությունների մասին։

Նշվում է, որ Հալեպում Ազգային Առաջնորդարանը և համայնքի ղեկավարությունը պատրաստել է հատուկ կենտրոններ, որպեսզի ժողովուրդն ապաստան գտնի ավելի ապահով  պայմաններում։
Կաթողիոսկարանի հաղորդմամբ, Արամ Առաջինը Վեհափառ Հայրապետը գումար կհատկացնի Հալեպի հայությանը՝ հիշյալ կենտրոններում ապաստանած հայերին սննդով ապահովելու համար։

«Մեր Ս. Աթոռին կողմէ, Վեհափառ Հայրապետը գումար մը յատկացուց Հալէպի հայութեան, յիշեալ կեդրոններուն մէջ ապաստան գտած մեր ժողովուրդի զաւակներուն սննդաբաշխումի աշխատանքներուն համար»։

Նորին Սուրբ Օծությունը հատուկ նամակ է հղել Սիրիայի նախագահին՝ իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով Սիրիայի ժողովրդին։