Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի գլախավոր դատախազին։
Mediaport-ի տեղեկություններով՝ Դավթյանը բարձրացրել է գերիների հարցը, սակայն մերժում է ստացել նրանց վերադարձի մասով, քանի որ ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե հայ գերիներին համարում են «ռազմական հանցագործ» և վերադարձնելու մտադրություն չունեն։
Իսկ Ռուսաստանի գլխավոր դատախազի մոտ նա բարձրացրել է հետախուզման մեջ գտնվող նախին բարձրաստիճան պաշտոնյաների վերադարձի հարցը և արժանացել է արհամարհանքի։ ՌԴ գլխավոր դատախազն անգամ չի պատասխանել՝ հայացքով հասկացնելով, որ փակի թեման։
Մի քանի օրով ընտանիքի հետ ՌԴ ժամանած Արթուր Դավթյանը տապալված այցից հետո սկսել է այցելել թանկարժեք ռեստորաններ ու առևտրի կենտրոններ, իսկ օրակարգը ինչ-որ բանով լցնելու համար, լուսանկարվել է Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Եզրաս սրբազանի հետ։
Mediaport-ի տեղեկություններով՝ Մոսկվայում գտնվելու ընթացքում Արթուր Դավթյանի հաճույքները համաֆինանսավորել է ռուսաստանահայ գործարարներից մեկը։
Մյուս փաստերն՝ առաջիկայում։