կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-29 21:00
Տնտեսական

ԱԱՏՄ-ն դիտարկում է անցկացնում առևտրի խոշոր կենտրոններում

ԱԱՏՄ-ն դիտարկում է անցկացնում առևտրի խոշոր կենտրոններում
ՀՀ ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով այս օրերին որոշակիորեն ակտիվացած առևտուրը, Covid-անվտանգության նորմերը դիտարկում է առևտրի խոշոր կենտրոններում։
 
ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի աշխատանքային 4 խումբ այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի առևտրի կենտրոններում, մասնավորապես, «Ռոսիա» մոլում։
 
Ընդհանուր առմամբ, տնտեսավարողների մոտ առկա են ախտահանիչ նյութեր, առողջապահության նախարարի հրամանով պահանջվող գրանցամատյաններ, կատարվում է նաև հեռավար ջերմաչափում։
 
Սակայն տեսչականի մասնագետները փաստում են՝ վերջին օրերին առավել շատ արձանագրվում են սոցիալական հեռավորություն չպահպանելու և կուտակումների հետ կապված խախտումներ, ավելացել են նաև դիմակ չկրելու դեպքերը։
 
Մի շարք տնտեսավարողների ԱԱՏՄ տեսուչները տվել են հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։
 
ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելուն միտված անվտանգության նորմերը։