Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչները բարձրացրել են Արցախի Հանրապետության դրոշը։
Համազգային Դիմադրության շարժման շրջանակներում նախաձեռնված միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ մարտունեցիներ։