Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վեդի՛, ոտքի հանուն Արցախի»՝ վանկարկումներով Արարատի մարզի Վեդի քաղաքում երթ կազմակերպվեց և Համազգային դիմադրության շարժման շրջանակում բարձրացվեց Արցախի Հանրապետության դրոշը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մինչ այդ ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի նախագահ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ Արցախը հայ ժողովրդի արժանապատվության վերջին գիծն է։
«Մենք այն թույլ չենք տալու հանձնել․ թույլ չենք տալու ո՛չ միջազգային հանրությանը, ո՛չ այսօրվա թուրքահպատակ իշխանություններին, ո՛չ Նիկոլ Փաշինյանին ու նրա կամակատարներին»,-ասաց նա։
Դրոշը բարձրացնելուց հետո Վեդիի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին նահատակ զինվորների շիրիմներին ու Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։
Մանրամասն՝ տեսանյութում․