Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես չեմ ուզում կամիկաձե բառը պղծեմ, ինքը կատարում է ֆունկցիա, թող շարունակի կատարել, բայց դրոշը հանելու պարագայում տեսաք, թե ինչ արձագանք այն ունեցավ և ինչ գնահատականի է արժանանում այդ վնգստացող անձնավորությունը»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ կարծիք հայտնելով այսօր ԱԺ ամբիոնի մոտ տեղադրված Արցախի դրոշը հանելու ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի գործողությանը։
«Ցավոք օրվա իշխանությունը դժվար է հասկանում, որ դրոշը սիմվոլ է , իհարկե՝ ըստ իրենց դրոշը ոչինչ է , որը կարելի է հանձնել, տալ թշնամուն, մինչդեռ մեր համար դրոշը պետության ու պետակաության խորհրդանիշն է , որի միջոցով մենք ահազանգում ենք,որ կանգնած ենք Արցախի կործանման շեմին և եթե մեր ճանապարհին խնդիր լինի, կհամարեմ, որ իշխանությունն ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի ղեկավարության հետ և միմյանց ազդանշան են ուղարկել»,-ասաց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։