|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երեկ Արարատի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի խմելու եւ կենցաղային օգտագործման ջրի հսկիչը գյուղացիներին զգուշացրել է, թե` «ջուր հավաքեք-պահեք, մեկ շաբաթ ջուր չի լինելու: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հողերն են ջրելու»:
Այն, որ ոռոգման ջրերը հողի համար առավել սննդարար են, քան աղբյուրինը, բոլորին է հայտնի: Սակայն երբ Աբրահամյանի մարդիկ ընտրել են երկրորդ տարբերակը կամ երկուսը միասին, խոսում է այն մասին, որ գյուղնախարարության հեքիաթներին հակառակ` մարզում ոռոգման ջրի խնդիր կա:
Ի դեպ, հսկիչը «մխիթարել է», թե իրենք մենակ չեն, հարակից երկու գյուղերը եւս բախտակից են:
Գյուղում, որի գյուղացիները զգուշացվել են, շաբաթական 2, լավագույն դեպքում 3 անգամ են ջուր տալիս, այն էլ մի քանի ժամով, մինչդեռ Աբրահամյանի ծննդավայրում` Մխչյանում, շուրջօրյա ջրամատակարարումն ապահովված է: