կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-08 21:57
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տոնոյա՛ն, փրկիր․ «Տոնոյան բժշկական կենտրոնի» առաջնահերթությունը մարդն է, աշխատանքի սկզբունքը՝ մեծի հարգանքը

Կիրակի առավոտ էր, երբ հիվանդանոցի բակում տեսա Տարոն Տոնոյանի մեքենան, որտեղ արկղեր էին տեղավորում․ հարց այլևս չկար, պարզ էր, թե ինչ է արկղերի մեջ, իհարկե, դեղորայք՝ Yerkir.am-ին պատմեց «Տոնոյան բժշկական կենտրոնի» գլխավոր բժիշկ, գաստրոէնտերոլոգ Արմեն Մանուկյանը։

Նա հիշեց՝ ինչպես Ապրիլյանի, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ առաջին իսկ վայրկյանից բժշկական կենտրոնի հիմնադիր Տարոն Տոնոյանը մեկնել է ռազմաճակատ․ ոչ թե  թիկունք, այլ ճակատ։

Տարոն Տոնոյանի հետ աշխատելը կոլեկտիվի համար մեծ պատասխանատվություն է ու մեծ պատիվ, նա մի լոկոմոտիվ է, որն իր հետևից տանում ամբողջ գործունեությունը։

«Սա է ամենամեծ շեշտը․ որ համախմբվածությունը չի արտահայտվում միայն մասնագիտական, կոլեկտիվ, ընկերական, այլ նաև ընտանեկան միջավայրով։ Ղեկավարելով հիմնարկը՝ առաջնահերթությունը տրված է ընկերության, ավագության, մեծի հարգանքի սկզբունքներին, որը շատ կարևոր է և պատասխանատու»,-ասաց Արմեն Մանուկյանը։  

Մասնագիտական աշխատանք կատարելիս՝ ցանկացած բժիշկ վստահ է, որ կողքին կանգնած է Տարոն Տոնոյանը և ինքը հանգիստ է։

«Հիվանդները գալիս են շատ ուշ փուլում․ օրինակ, լեղապարկի վիրահատություն է, որը շատ պրիմիտիվ բան է՝ 5-7 րոպեանոց, բայց մարդիկ գալիս են արդեն այն ժամանակ, երբ ամենապրիմիտիվ խնդիրը կյանքի ու մահվան հարց է դառնում։ Սրանով է ամեն ինչ յուրահատուկ և մեր հիվանդանոցի ընտրությունը կայանում է նրանում, որ մարդիկ գալիս են, ասում՝ «փրկի՛, Տոնոյան»․ ուղղակի պիտի մարդուն կամ փրկես»,-պատմեց գլխավոր բժիշկը։

Ցանկացած քաղաքացի ոտքը դնելով՝ գիտի որտեղ է գտնվում, ասաց նա, գիտի ով է իրեն դիմավորելու և գիտի, թե ինչ է ստանալու այդ պատերի ներսում։

«60 տարեկան մի մարդ, որի կինը ծայրահեղ ծանր վիճակում պառկած է, և ամուսինը գիտի՝ ինչ վիճակում է նա՝ բազմաթիվ հիվանդություններով պայմանավորված, արցունքն աչքերին ասում է՝ կարող է իմ հարազատը ողջ չմնալ, բայց այն աշխատանքը, որ ես տեսնում եմ՝ ուզում եմ հավատալ, որ նա կփրկվի, որովհետև տեսնում եմ այն աշխատանքը, որը կատարվում է այս պատերի ներքո։ Սա շատ կարևոր է մեզ համար, որ մարդիկ հավատում են․ եթե հավատում են, ուրեմն կարող են փրկվել, եթե հավատում են, ուրեմն կարող են հաղթել և դրա համար շատ բան անհրաժեշտ չէ բժշկին»,-ասաց Արմեն Մանուկյանը։

«Տոնոյան բժշկական կենտրոնը» ընդամենը 2 տարի է՝ ինչ հիմնադրվել է, բայց կոլեկտիվը նախկին «6-րդ հիվանդանոցից» է։ Առանձնահատկություններից է այն, որ կոլեկտիվն ուղղակի մարդկիկ չեն, որոնց համախմբել է մասնագիտությունը, այլ մարդիկ են, որոնք 30-40 տարվա ճանապարհ են անցել միասին, արդեն ընկերներ են, կազմել են ընտանիքներ, աշխատում են բոլորը մեկ նպատակով՝ հիվանդներին առողջացնելու, բարօրություն բերելու համար՝ ասաց գլխավոր բժիշկը։ Սա, նրա գնահատմամբ, ամնեամեծ առանձնահատկությունն է, որ իրենց համար պարծանք է։ Ելնելով դրանից, ասում է, աշխատանքն իրենց մոտ լավ է կազմակերպված՝ ավելի արագ, որովհետև կոլեկտիվը համախմբված է։

«Մի կողմից կա տարիներով ձեռք բերված փորձը դասական բժշկության, իսկ մյուս կողմից համալրվում է նոր երիտասարդ կադրերով, որոնք բերում են արդի բժշկությունը իր բոլոր նորություններով։ Անընդհատ բժշկական հիմնարկը ձեռք է բերում նոր գործինքեր, նոր հետազոտության մեթոդներ, որոնցով ավելի լավ է կազմակերպվում հիվանդների բուժումը։ Եվ ոչ միայն լավ է կազմակերպվում, այլ նաև ապահովում  է արագություն, ճշգրտություն, որը շատ կարևոր է բժշկության ասպարեզում»,-վստահեցրեց Արմեն Մանուկյանը։

Պարծենում ենք մեր ընտանիքով, ասաց նա, մեր կազմակերպվածությամբ․ հիվանդներն ընտրում են «Տոնոյան բժշկական կենտրոնը», որովհետև գիտեն, որ հուսալի ձեռքերում են և կհեռանան հիվանդանոցից ժպիտով և հնարավորինս առողջ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․