Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրալիայի կառավարությունը մեկ ուղտ սպանելու համար խոստանում է 75 ավստրալական դոլար: Բանն այն է, որ այդ կենդանիներն աղտոտում են մթնոլորտը` տարեկան 1 տոննա մեթան են «արտանետում»:
Ավստրալացի պատգամավոր Ջոն Քոբբի կարծիքով` երկրի բոլոր ուղտերին ոչնչացնելը հավասարազոր է 300 հազար ավտոմեքենա ճանապարհներից հանելուն:
Ներկայումս վայրի ուղտերի գլխաքանակը հասնում է 12,2 միլիոնի եւ ամեն 7 տարին մեկ ավելանում է 2 անգամ:
Ուղտերը Հնդկաստանից Ավստրալիա են ներմուծել բրիտանացիները 19-րդ դարի վերջին` որպես բեռնակիր կենդանիներ: Անցյալ դարի 20-ական թվականներին դրանց դադարեցին կիրառել կենցաղում եւ ազատ արձակեցին: Իսկ 20-րդ դարի վերջին ուղտերն անհավանականորեն բազմացան եւ սկսեցին մրցակցել սննդի ու ջրի աղբյուրների համար ոչ միայն այլ կենդանիների, այլեւ մարդկանց հետ: 2009 թվականին ծարավից կատաղած ուղտերի 6 հազարանոց հոտը շրջափակել էր Դոկեր Ռիվեր քաղաքը: Կենդանիները կտոր-կտոր էին անում ջրագծերն ու պոկում շենքերի պատերի օդորակիչները: Կառավարությունը ստիպված էր ուղղաթիռներից ոչնչացնել ուղտերին: