Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Արթուր Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը և Ագնեսա Խամոյանը այսօր՝ ապրիլի 6-ին, այցելել «Վարդաշեն» ՔԿՀ՝ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին տեսակցության։
Տեսակցությունից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնեց, որ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ կիրառված տեսակցությունների արգելանքը վերացվել է, և առաջիկայում իրենց մյուս գործընկերները ևս կտեսակցեն Մանթաշյանին։
«Նրա առողջական վիճակը կայուն է, բայց շաքարն այնպիսի ախտորոշում է, որը ցանկացած պահի կարող է սրվել, Անկանխատեսելի է։ Եվ, առհասարակ, որևէ հիմնավորում չկա, թե ինչու Նարեկ Մանթաշյանը պետք է լինի կալանավորված»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որը Նարեկ Մանթաշյանի վրա ոչ մի կերպ չի ազդում։
Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրվեց Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, քաղաքացիները գիշերը հավաքվել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքերի մոտ, մուտք գործել ներս: Կառավարության շենք մուտք գործած անձանց մեջ եղել է նաև Նարեկ Մանթաշյանը:
Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև Կառավարության շենքից հափշտակություն կատարելու համար: Մանթաշյանը, հայտնել է, որ խոսքը իրականում Կառավարության շենքում դրոշ ծածանելու մասին է։
Մանրամասն՝ տեսանյութում։