կարևոր
9718 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-29 17:52
Իրավական

Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել

Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քիչ առաջ հրավիրված էի Քննչական կոմիտեի կենտրոն բաժին, քննիչը ծանոթացրեց, որ ինձ առաջադրվում է նոր մեղադրանք՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով (քր. օր. 489 հոդված): Հայտարարվեց նախաքննության ավարտ, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, գործը կուղարկվի դատարան:

Մեղադրանքի զավեշտն այն է, որ ըստ գլխավոր դատախազության, ես ցանկացել եմ պլաստմասե շշով հարվածել վկային և նրա հասցեին հնչեցրել եմ ծայրահեղ ծանր վիրավորանք պարունակող հայոյանք: Վկան ինչպես միշտ ոստիկան է, Էրեբունու բաժնի պետի տեղակալ:

Հիմա, ինչպես ասում է Ալեքսանդր Կոչուբաևը, внимание вопрос, ո՞վ և ինչպե՞ս գնահատեց իմ ցանկությունը կամ եթե ցանկանում էի խփել, ինչի՞ չեմ խփել, ո՞վ կամ ի՞նչն է խոչընդոտել իրականացնեմ ցանկությունս, սրանք հարցեր են, որ կպարզվեն դատարանում...

Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել...»։