կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 15:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի դրոշը ծածանելու համար Նարեկ Մանթաշյանին կձերբակալեն

ԱԱԾ-ից տանը սպասում էին, հեռախոսով ասացին՝ ձերբակալման որոշում կա կայացրած: Իրենց բաց կապով ասացի, որ շոուի մասնակից չեմ ուզում դառնալ, ինքնակամ եկա ԱԱԾ: Այսօր արդեն տեսանք, թե ինչպես ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ԱԱԾ-ի դիմաց հավաքված լրագրողներին:

«Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ ստորագրվեց հայտնի փաստաթուղթը, համընդհանուր բողոքի եւ հուզմունքի մեջ քաղաքացիների հետ կառավարության շենք մտա նաեւ ես: Ներսում՝ միջանցքում դրված ՀՀ եռագույն դրոշը վերցրել եւ ծածանել եմ: Ինձ մեղադրանք է առաջադրվել՝ կողոպուտի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերի, որը միայն ծիծաղ է առաջացնում»,- պատմեց Մանթաշյանը:

Ավելի վաղ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը տեղեկացրել էր, որ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել: «Ժանրի կաոններին համապատասխան՝ ԱԱԾ-ն որոշել էր «գյոզով» իրականացնել Նարեկ Մանթաշյանի ձերբակալությունը՝ հավանաբար, ապահովելով կալանքի հիմքերը, որը բարեհաջող տապալեցինք: Սա հերթական պետպատվերն է: Հիշեցնեմ՝ Նարեկ Մանթաշյանը մեղադրվում ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելու մեջ: Դե ինչ, պարոնա՛յք դհոլչիներ, կհանդիպենք դատարանում»,- գրել էր նա:

Մանրամասները՝ տեսանյութում