կարևոր
4813 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-08-23 15:09
Հասարակություն

Երիտասարդների օրն անցնում է գերհագեցած ու ակտիվ. ՀՅԴ ՀԵՄ բանակում են այցելել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

Բյուրականում շարունակվում է ՀՅԴ ՀԵՄ բանակումը, որը կրում է «Վերադարձ արմատներին» խորագիրը։

Բանակման հինգերորդ օրը օգոստոսի 25-ին, Արցախյան ազատամարտի, դրա կազմակերպման ու հաղթանակի մասին երիտասարդների հետ զրուցել է ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։

Բանախոսությունից հետո երիտասարդներն անցել են մարտական պարապմունքների, ալպինիզմի ուսուցման։

Երեկոյան նախատեսված էր բանակման բաց դռների միջոցառումը, որի շրջանակներում երիտասարդները ցուցադրել են բանակման ընթացքում յուրացրած հմտությունները։
Միջոցառմանը ներկա էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Խարույկահանդեսն ամբողջական է դարձրել երաժիշտ, երգիչ Ափօ Սահակեանի ազգային երգերի համերգը։ 

Մանրամասն տեսանյութում