կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 22:47
Քաղաքական

ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Նարեկ Մանթաշյանին կալանավորելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, քննվում է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար,  «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հրավիրվել էր ԱԱԾ և ձերբակալվել։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։

Առաջարկում ենք ուղիղ միացմամբ հետևել գործընթացներին:

 

Տես նաև՝  ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սովորական անբարոյական քայլ է ԱԱԾ-ի եւ դհոլչիների կողմից. Նարեկ Մանթաշյանի պաշտպան:

Տես նաև՝  ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի դրոշը ծածանելու համար Նարեկ Մանթաշյանին կձերբակալեն:

Տես նաև՝  Նարեկ Մանթաշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: