Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-04-04 11:45
Աշխարհ

ՌԴ-ին պաշտպանած՝ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը պաշտոնանկ է արվել

ՌԴ-ին պաշտպանած՝ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը պաշտոնանկ է արվել

Հայաստանի անկախությունը չճանաչող Պակիստանում երկրի խորհրդարանի լուծարումից հետո վարչապետ Իմրան Խանը պաշտոնանկ է արվել. նա այս պաշտոնը կշարունակի զբաղեցնել մինչեւ ժամանակավոր վարչապետի նշանակումը։ Այս մասին ապրիլի 4-ին հայտնել է Պակիստանի կառավարությունը։

«Պակիստանի նախագահի կողմից Ազգային ժողովը ցրելու հետևանքով` 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Պակիստանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված, Իմրան Ահմադ Խան Նիազին անմիջապես դադարեցրել է աշխատանքը Պակիստանի վարչապետի պաշտոնում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ երկրի ուժայինները կարողացել են կանխել Խանի դեմ մահափորձը:

Մարտի 9-ին Իմրան Խանը քննադատել էր արեւմտյան դիվանագետներին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը դատապարտելու կոչերի համար։

«Ի՞նչ եք մտածում մեր մասին. որ մենք ձեր ստրուկնե՞րն ենք, որոնք ինչ ասեք, կանե՞ն», - ասել էր ՀՀ անկախությունը չճանաչած պետության վարչապետը։

Մարտի 20-ին Իմրան Խանը պաշտպանել էր ռազմական հակառակորդ Հնդկաստանի դիրքորոշումը, որը հրաժարվել էր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։