|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
«Կարող է անցնի հինգ տարի, կարող է 10 տարի անցնի, բոլորը պատասխան են տալու՝ «Էրեբունի» թանգարանը նման վիճակի հասցնելու համար, իսկ «Էրեբունին» հասարակ տեղ չէ։ «Էրեբունին» նաև քաղաքական առումով առանցքային նշանակություն ունի մեր համար։ Բացատրեմ ՝ ինչու։ Ու ինչո՞ւ են շատերը փորձում մեզ հեռացնել Էրեբունուց ու Ուրարտուից, որովհետև մեր կողքի պետությունը, որի հետ մենք ուզում ենք «բարեկամության» պայմանագիր կնքել, կարողացան Վրաստանից վերցնել Երևանի բերդի տարբեր իրեր և Բաքվում ստեղծել Երևանի բերդի թանգարան, բացեք նայեք, շատ շքեղ ցուցադրությունով։ Այս առումով պետք է ասեմ, որ նրանք բավական լավ են աշխատում․․․ Ադրբեջանի նախագահն ասում է՝ վերադառնալու ենք Իրևան՝ խաղաղ թե ոչ խաղաղ ճանապարհով, նաև թվեր է նշվում 400․000 մարդ։ Հաճախ նշվում է, որ Երևանում պետք է թաղամաս հատկացվի, արդեն ֆիլմեր են նկարում այստեղ և այլն․․․ Ըստ նրանց պաշտոնական պրոպագանդայի՝ իբրև Երևանը կառուցել է Ռևան-ղուլի խանը, եթե չեմ սխալվում, 16-րդ դարի սկզբին․․․․»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ