կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 12:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր պաշտպանած շահերով նայենք՝ ձեր հայրենիքը հաստատ Հայաստանը չէ․ Ք․ Վարդանյանը՝ Գ․ Արսենյանին

Պրն Արսենյան, մենք այս վիճակում չե՛նք հայտնվել, որ Դաշնակցությունը 2009-ին դեմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրություններին, չենք հայտնվել նրա համար, որ կոալիցիա ենք կազմել կամ չենք կազմել, հայտնվել ենք մի պարզ պատճառով՝ 2020 թ-ի պատերազմի ելքի միակ պատճառն այն էր, որ դուք էիք իշխանության՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որտեղ ՔՊ պատգամավորները տապալեցին Շուշիի հռչակագիրը դատապարտող բանաձև ընդունելու՝ ընդդիմության առաջարկը։

«Ձեր չծառայածները, բանակի մասին պատկերացում չունեցողները, ատելություն տարածող  իշխանության էր, որ պառակտում էր ժողովրդին»,-ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը նաև նշեց, որ ՔՊ-ն անընդհատ շեշտում է, որ պաշտպանում է շահերը, բայց պիտի դրանից հետո պիտի շեշտի, թե որ երկրի շահերը, որովհետև եթե իրենց պաշտպանած շահերով նայենք՝ իրենց հայրենիքը հաստատ Հայաստանը չէ։

Մանրամասն՝ տեսանյութում․