Հանրահավաքի օրակարգն է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի, որտեղ հնչեցվելու են մեր դիրքորոշումները մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու ուղղությամբ։ Այս օրերին այս հանրահավաքը մենք գտնում ենք խիստ կարևոր և անհրաժեշտ։ Հրավիրում ենք մեր քաղաքացիներին հանրահավաքի, որ իրենց ներկայությամբ ոչ ասեն այս իշխանությունների պարտվողական քաղաքականությանը, որը մեր երկիրը տանում է դեպի կործանման և անդունդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։