27 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 410.74 |
GBP | ⚊ | 472.35 |
GEL | ⚊ | 145.21 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 387.71 |
Այսօր մեր ճակատագիրը տնօրինում են Հայաստանի իշխանության ղեկին հայտված թուլամորթ, բախտախնդիր, թշնամու առաջ ծնկի եկած, արժանապատվություն չունեցող մի խմբակ, ովքեր սեփական ժողովրդին և բանակին մեղադրում են դավաճանության, դասալքության և վախկոտության մեջ, դրանով փորձելով կոտրել ժողովրդի արժանապատվությունը և երկիրը տանել նոր կապիտուլիացիայի. այս մասին այսօր Սարդարապատում Ապրիլյան պատերազմի տարելիցին նվիրված արարողության ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մեր ժողովուրդը Սարդարապատի հերոսամարտում հաղթած նույն ժողովուրդն է, և բոլոր փորձերը՝ ժողովրդին տանելու նոր կապիտուլյացիայի, ձախողվելու է։ Հայ ժողովրդի ոգին չի մեռել, հայ մարդը չի հանձնվելու և այսօրվա իշխանության առաջարկած բանաձևն է՝ հանձնվել հանուն փրկության, որը մենք մերժում ենք։ Փրկության ճանապարհը պայքարն է, պայքար հանուն մեր իրավունքների։ Այլ ճանապարհը ինքնաոչնչացման ուղի է, որը որդեգրել է այս իշխանությունը։ Մենք պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։ Միայն միասնությամբ, պայքարով և դիմադրությամբ է հնարավոր փրկվել, և այսօր այս խորհրդանշական վայրից մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ միասնականություն, դիմադրություն և պայքար», - նշեց նա։