կարևոր
2086 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-29 09:36
Քաղաքական

Մա­նի­պու­լյա­ցի­ա­յի ոլո­րապ­տույտ որո­գայթ­նե­րը...․ «Փաստ»

Մա­նի­պու­լյա­ցի­ա­յի ոլո­րապ­տույտ որո­գայթ­նե­րը...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Շատերդ հանդիպած կլինեք նման կերպարի: Այն, որ կյանքից համակողմանի վիրավորյալ է, հիմա՝ «աբիժնիկ» և բակային զրուցատաղավարի («բիսեդկա») շրջածիրում ինչ-որ կշիռ ունենալու նպատակով շարունակ սրա-նրա հասցեին սուտուփուտ «լուրեր» է տարածում, բամբասում է, խառնակչություն է անում («մուտիլովկա»): Թե բա՝ իմացա՞ք, էն օրը յոթերորդ հարկի Վլեի հարսը քիչ չի գիշերվա կեսին եկավ, էն էլ՝ ուրիշի ավտոյով: Ու ոչինչ, որ գրեթե տեղում պարզվում է, որ նախ՝ յոթերորդ հարկի Վլեն ընդհանրապես հարս չունի: Պարզվում է, որ դա ութերորդ հարկի Վերգուշի հարսն է եղել, ուրիշի ավտոն՝ տաքսի, իսկ ուշ տուն գալը պայմանավորված էր նրանով, որ նույն այդ Վերգուշին շտապ տեղափոխել էին հիվանդանոց, իսկ քննարկվող հարսն էլ տուն էր վերադարձել, որ հիվանդի համար առավոտյան անհրաժեշտ պարագաներ և սնունդ տանի:Հա՛, բայց ոմանք սկսում են մի տեսակ շեղ նայել «յոթերորդ հարկի Վլեին», որքան էլ որ նա ընդհանրապես հարս չունի և չէր էլ կարող ունենալ, քանի որ միայն երեք աղջիկ ունի: Բայց որ սուտն էլ բռնվում է, նշյալ տիպարը միշտ պատճառաբանություն ունի՝ այսինչից եմ լսել...

Հիմա, մեկին՝ մեկ, Նիկոլ Փաշինյանն է, ավելի ճիշտ՝ նրա դեպքը, ԱԺ «քննիչ հանձնաժողովում» նրա ելույթն ու, այսպես ասած, «հարցաքննությունը»: Մի քանի նոր հորինվածքներով համեմված, իր ու իր քարոզչամեքենայի կողմից զզվեցնելու աստիճան շրջանառված կեղծիքներ, ստեր, խեղաթյուրումներ, նորից ու նորից: Թե բա՝ «բանակ չունեինք», «նախկիններն են մեղավոր», «խեղճ Նիկոլն ինչ աներ»: Ոլորապտույտ որոգայթներ: Սուտ՝ ստի վրա: Օրինակ՝ թե բա՝ ինձ Վաղարշակ Հարությունյանն է ասել: Տեսեք՝ ով ում է վկա բերում... Գուցե հերի՞ք է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակներից կախ-կախ լինել՝ մանիպուլ յատորի կարգավիճակով: Ու ընդհանրապես, բանակցել որևէ բանի մասին՝ չի նշանակում հանձնել կամ զիջել ինչ-որ բան: Փաստը մնում է փաստ, որ մինչ 2018 թվականը ոչինչ հանձնած չի եղել, ընդհակառակը, բանակցային գործընթացում գլխիկոր չենք եղել, ընդհակառակը, անվտանգությունն այսքան խախուտ չի եղել, ընդհակառակը...

Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանն իր մեղքերի՞ վրա կենտրոնանա: Թե՞ այնքան է կրկնել, որ ինքն էլ է արդեն հավատում, թե հրեշտակ է, թե 44-օրյա պատերազմի ու այդ պատերազմում մեր հազարավոր զոհերի արյան մեղքն իր ու իր քաղշրջապատի վզին չէ: Մի խոսքով, սա «քննիչ հանձնաժողով» չէ, այլ, ինչպես շատերն են նկատում, բեմադրություն, «վատ կրկես», կամ՝ հանձնաժողովի քպական նախագահի ասած՝ իսկական շոուի հարթակ: Այ, երբ իրական քննություն կլինի, այն ժամանակ էլ կերևա, թե ով ով է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում