կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-06-01 11:29
Քաղաքական

Հանուն ՄԻՊ պաշտոնի ընդդիմության «ոտքերն ընկած» Անդրեասյանն այժմ հրաժարվում է հանդիպել այդ ընդդիմության հետ ու բացառել Արցախի «ադրբեջանականացումը»

Հանուն ՄԻՊ պաշտոնի ընդդիմության «ոտքերն ընկած» Անդրեասյանն այժմ հրաժարվում է հանդիպել այդ ընդդիմության հետ ու բացառել Արցախի «ադրբեջանականացումը»

«Դիմադրություն» շարժման ակցիաների շրջանակներում ԱԺ ընդդիմադիր պատգամավորները շրջում են ՀՀ պետական հաստատություններով և այդ հաստատությունների ղեկավարներից փորձում ճշտել և «ստիպել» ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

ՀՀ իշխանությունները վերջին մի քանի ամիսներին արդեն բացահայտ հայտարարում են, որ դեմ չեն, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ցուցարարների վրա թքող և միջնամատ ցույց տվող կնոջ որդին՝ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին ասաց, որ ինքն իրավունք չունի հայտարարելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ Փաշինյանի ուսապարկ-երեսփոխաններից մեկն էլ, անսալով իր թիմակիցների հակահայկական և թուրքապաշտական ոգուն, հայտարարեց, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումը բացարձակ հիմարություն է։

Երեկ ընդդիմադիր պատգամավորներից դաշնակցական Լիլիթ Գալստյանը այցելել էր նաև Արդարադատության նախարարություն՝ ճշտելու այդ գերատեսչության ղեկավար, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տեսակետն Արցախի ադրբեջանականացման քաղաքականության վերաբերյալ, սակայն Անդրեասյանը չէր հանդիպել նրա հետ՝ հավանաբար հիշելով իր «նախկին» անցյալից մի դրվագ՝ կապված տիկին Գալստյանի հետ։

Այսպես՝ ներկայումս «նախկինների» դեմ պայքարող Անդրեասյանը, որը համարվում էր ՀՀ երրորդ նախագահի հայտնի փեսայի թիմի անդամ, 2011 թ. խորհրդարանում դռնեդուռ էր ընկել, որպեսզի ստանա նաև ընդդիմադիրների աջակցությունը ՄԻՊ պաշտոնում ընտրվելու համար։ Անգամ այդ ժամանակ իշխող հանրապետական պատգամավորների կողմից առանձնապես չընդունվող Անդրեասյանը նաև աջակցության աղաչանքով դիմել էր ընդդիմադիրներին, հատկապես՝ ցանկացել էր ստանալ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի աջակցությունը։

Ի վերջո Միքայել Մինասյանի թիմակից Անդրեասյանը 2011-ին ընտրվեց ՄԻՊ, իսկ երբ 11 տարի անց, մոռանալով սեփական անցյալը, արդեն «պայքարում» էր նախկինների դեմ, որպես շնորհակալություն նշանակվեց արդարադատության նախարար՝ փոխնախարար նշանակելով Մինասյանի եղբորը՝ Գրիգորին։

Ժամանակին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում աշխատած և 2011 թ. Լիլիթ Գալստյանի աջակցությունն աղերսող Անդրեասյանը, փաստորեն, այժմ «թռած է ման գալիս» ընդդիմադիր, դաշնակցական պատգամավորից, որը պարզապես ցանկանում է նախկին ՄԻՊ-ի շուրթերից լսել «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը։