կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 19:35
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզում են ասել՝ մենք սեփական կարծիք չունենք, չենք կարող պայքարել». փոխքաղաքապետը զայրացրել է աշակերտներին

Միանաշանակ սա քաղաքականացված պրոցես է․ Yerkir.am-ի հետ զրույցում միաբերան ասում են Չեխովի անվան համար 55 դպրոցի աշակերտները՝ խոսելով դպրոցի տնօրենի ժպ-ին ածխատանքից հեռացնելու մասին։  

Yerkir.am-ը գրել էր, որ այսօր Չեխովի անվան համար 55 դպրոցի մոտ 100 աշակերտ հավաքվել էին քաղաքապետարանի շենքի առջեւ եւ պահանջում էին բացատրել, թե ինչու՞ է լիազոր մարմինը որոշել տնօրենի պաշտոնի մրցույթի փուլում աշխատանքից հեռացնել տնօրենի ժպ-ին եւ բերել «իրենց» մարդուն։ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղիղ հրամանով որոշում է կայացվել Մելքոնյանին հեռացնել աշխատանքից, նրա փոխարեն տնօրենի պաշտոնում Դիանա Մինասյանին, որը, ինչպես նշում են դպրոցի ուսուցիչները, ՔՊ-ական Տիգրան Ավինյանի դասընկերոջ կինն է։ 

Ի դեպ, Տիգրան Ավինյանը հավակնում է դառնալ Երեւանի քաղաքապետ․ ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին, իրենց թեկնածուն է։ ՔՊ-ականների ոճն է՝ ՏԻՄ ընտրություններից առաջ դպրոցի տնօրեններ են փոխում, առհասարակ, բոլոր վարչական լծակներում «իրենց» մարդկանց են նշանակում, որ ստրկացնեն ու ծառայեցնեն իրենց շահերին։

Ստերեւ մեջբերում ենք երեխաների դիտարկումները

-Աշակերտական խորհրդի ժամանակ Դիանա Մինասյանը մեզ ասել է, որ ուսուցիչ անգամ չի եղել, դաս չի տվել:

-Տնօրենի պաշտոնի համար մրցույթում մասնակցած անձինք, այդ թվում Դիանա Մինասյանը,  հնարավորություն ունեին իրենց ծրագրերը ներկայացնելու: Մինասյանը հարցրեց՝ համակարգչային ծրագրերի՝ IOS-ի եւ Android-ի տարբերությունը: Հիմա մենք ենք հարցնում՝ ի՞նչ կապ ունի իր ասածը Չեխովի դպրոցի հետ, ոչ մի: Մինասյանին հարցրինք՝ ինչո՞ւ եք ուզում մեզ մոտ գալ, ասաց՝ իմ տունը դպրոցին մոտ է: Հիմա ասեք՝ սա գրագետ, խելամիտ մարդու խո՞սք է

-Բացի հեռախոսի ծրագրերից, նաեւ գումարի մասին էր խոսում, թե որքան աշխատավարձ է ստացել Եվրոպայում: Ի՞նչ կապ ունի դա մեզ հետ:

-Դա խոսում է այն մասին, որ նա մասնագետ չէ:

-Կարծրատիպեր են ձեւավորված, թե սերունդը հեռախոսներով է տարված, այդպիսի բան չկա, մենք հիմա այստեղ ենք, որովհետեւ պետք է բարձր պահենք մեր դպրոցի պատիվը։ Չեխովի դպրոցում սովորած ոչ մի աշակերտ չպիտի գլուխ խոնարհի: 44-օրյա պատերազմից ժամանակ 6 զոհ տվեց մեր դպրոցը: Մեր տնօրենը՝ տիկին Մելքոնյանը, միջոցառում է կազմակերպել այս կապակցությամբ: Մենք չգիտենք՝ արդյո՞ք նոր տնօրենը կկազմակերպի այս միջոցառումները, իրենց չի հետաքրքրում:

Մանրամասն՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան

Տե՛ս նաեւ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեխովի անվան դպրոցում բոյկոտ է․ տնօրենի ժպ են բերում Ավինյանի ընկերոջ կնոջը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2018 թ. մեր տարիքի էրեխեքն էին դուրս եկել, հիմա մեզ չի՞ կարելի պայքարել․ աշակերտները՝ Երեւանի փոխքաղաքապետին