կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 18:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբեք չենք դադարելու պայքարել, ձեր թիկունքում որևէ մեկի հետ գործարքի չենք գնալու․ Հոխիկյան

Ազատագրական շարժման իրազեկման ակցիան, որն այսօր առավոտից քայլերթով  անցավ գլխավոր բուհերի՝ ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Ագրարային, Բժշկական, Տնտեսագիտական, Մանկավարժական համալսարանների մոտով, եզրափակվեց Հանրապետության հրապարակում  հանրահավաքով՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Սա շտապ հավաք է հանուն մեր պետականության պահպանման և հանուն նրա, որ վաղն ունենանք կայուն և հզոր Հայաստան»,-ելույթում ասաց ակցայի հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանը։

Նա արձանագրեց, որ այսօր ավելի շատ մարդ է հավաքվել, քան երեկ և եզրակացրեց, որ դա նշանակում է՝ գնում են դեպի հաղթանակ։

«Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն այն մարդկանց, ովքեր համարձակ և սկզբունքային են, ովքեր չեն վախենում իրենց ղեկավարների սպառնալիքներից և գալիս են հրապարակ։ Շնորհակալություն նրանց, ովքեր տեր են իրենց խոստմանը»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Նա վստահեցրեց որ իրենք՝ այնտեղ կանգնած մարդիկ, երբեք չեն դադարելու պայքարել, մարդկանց չեն խաբելու, նրանց թիկունքում որևէ մեկի հետ գործարքի չեն գնալու։

«Մեզանից յուրաքանչյուրը շարունակաբար ենթարկվում է ճնշուների, մեզանից շատերին երեկ ոստիկանություն տարան, դրանից առաջ օրեր շարունակ մեզ հետապնդում էին, մեր մեքենաներին էին հետապնդում, մեզանից շատերի նկատմամբ քրեական գործեր են փորձում հարուցել, իմ անձնական օգտագործման հեռախոսը հուլիսի 29-ից ԱԱԾ-ն առգրավել է անօրինական կարգով, և նրանց թվում է, որ պիտի վախենամ․ չկա նման բան»,-ասաց նա։

Կազմակերպիչները ձեռքերը վեր հայտարարեցին, որ պայքարում են հանուն մեր պետականության։

Մանրամասն՝ տեսանյութում․