կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 16:37
Քաղաքական

Գյումրիում, Արթիկում և Աշոցքում Դիմադրության շարժմանը միացող քաղաքացիները կարող են այցելել հետևյալ հասցեներով. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ

Գյումրիում, Արթիկում և Աշոցքում Դիմադրության շարժմանը միացող  քաղաքացիները կարող են այցելել հետևյալ հասցեներով. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ
Սիրելի' հայրենակիցներ,
հաշվի առնելով,որ
- ՀՀ-ի դավադիր իշխանությունները շարունակում է ապացուցել, որ ի վիճակի չեն ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը:
- խաղաղություն հաստատելու քողի տակ օրվա իշխանությունները հայ ժողովրդին տանում են նոր զիջումների:
- իշխանությունների կողմից նախաձեռնած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հղի է անվտանգային, քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային բազմաթիվ վտանգներվ։
- ՔՊ-ն վերահաստատում է` թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու իր պարտականությունը։
Ստեղծված իրավիճակից միակ ելքը ազգային դիմադրությունն է։
Այս շարժումը պետք է դառնա մեր համոզմունքը, մեր առօրյա պայքարը, որը թույլ չի տա Հայաստանի թուրքացումը,Սյունիքի կորուստը և Արցախի հայաթափումը։
 
Սիրելի' հայրենակիցներ,
 
Կոչ ենք անում բոլորիդ՝ միանալ դիմադրության շարժմանը այս բախտորոշ օրերին։
Դիմադրություն շարժմանը միանալու համար, ամեն օր՝ ժամը 12:00-:17։00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և անդամագրվել։ Գրասենյակներում ձեզ կտեղեկացնենք Դիմադրության վերաբերյալ, հետագա ծրագրերի մասին, կլսենք շարժման վերաբերյալ ձեր բոլոր առաջարկները,կպատասխանենք ձեր հարցերին։
 
ք. Գյումրի - Ղորղանյան 97
ք․Արթիկ-Գարեգին Նժդեհի 1
գ․Աշոցք- 4-րդ փողոց 12
-Դիմադրությո'ւն թուրքացմանը
-Դիմադրությո'ւն բռնապետությանը
-Դիմադրությո'ւն ազգուրացներին
 

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ