կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-28 23:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկուշաբթի՝ ժամը 11-ին, Ֆրանսիայի հրապարակից գնում ենք մի քանի հասցեներով․ Իշխան Սաղաթելյան

Սա նոր Ղարաբաղյան շարժում է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավքի ավարտին։

Նա փաստեց, որ Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքը, Երևանի հավաքն ու Սփյուռքի հանրահավաքները ապացույցն են, որ սա իսկապես նոր Ղարաբաղյան շարժում է։

«Կտենանք ով է մաշելու․ սա չենք մոռանում»,-հայտարարեց նա՝ հիշեցնելով Նիկոլի խոսքը։

Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ Շարժմանը միացած՝ 250-ից ավելի մտավորականների ու գիտնականների թիվը էլի ավելացել է։

Սաղաթելյանն անդրադարձավ մի հարցի ևս․ իշխանական կողտոտ մամուլը քննչական որոշ ծառայությունների հետ կեղտոտ լուրեր են տարածում՝ իբր հրապարակում թմրամոլներ կան։

«Տեսեք սրանց անբարոյականության աստիճանը՝ այս հրապարակում են նորածին երեխաներից մինչև ծերեր, ընտանիքներ, այս սրիկաները ուզում են լուրեր ստեղծել, որ այս հրապարակում կա՛մ փողով եկածներ են, կա՛մ թմրամոլներ։ Այս հրապարակի ցանկացած մեկը առավոտ 10-ին ցանկացած կլինիկայում կարող է անալիզ տալ, բայց ՔՊ-ի ամբողջ ֆրակցիան էլ պիտի տա, իսկ եթե չտան, իշխանափոխությունից հետո հատ-հատ տանելու ենք, որ անալիզ տան ու ժողովուրդը տեսնի՝ ով է թմրամոլը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ժողովրդի օրակարգը հստակ է, ասաց նա, այստեղ գտնվող քաղաքական ուժերը չէ, որ ձևակերպել են ԱԺ արտահերթ նիստի պահանջները, դրանք ձևակերպել է հայ ժողովուրդը, և տասնամյակների իր պայքարով, իր զրկանքով ապացուցել դրանցից չշեղվելու իր վճռականությունը։

«Մենք ձևակերպել ենք այն մինիմալ պահանջները, որոնք անհրաժեշտ են, որ ունենանք պետականություն և Արցախ․ սա վերջնական ջրբաժան է՝ ով դեմ է այդ փաստաթղթին, պետք է բացատրի ինչո՞ւ, ուրեմն ինքը կա՛մ այլ երկրի գործակալ է, կա՛մ սպասարկում է թշնամու շահերը։ Այլևս որևէ մեկը պետք է ոտատակ չընկնի՝ կա՛մ ժողովրդի հետ է, կա՛մ ժողովրդի դեմ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ մինչև հունիսի 3-ը՝ ԱԺ արտահերթ նիստի օրը, որը պետք է քննարկի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ընդդիմության առաջարկած Հայտարարությունը, բոլոր ուժերը, ՀԿ-ները, մտավորականները, բուհերը, ակադեմիան, բոլոր պետական հաստատություները պետք է դիրքորոշում հայտնեն․ ով ուզում է ունենանք պետություն՝ այդ փաստաթղթին չի կարող դեմ լինել, այլ լուծումը Հայաստանի ու Արցախի կործանումն է, որը մենք չենք ընդունում։

«Երկուշաբթիից ուրբաթ պետք է կրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք և հասցեական գնանք դռնեդուռ․ բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն՝ խաղեր տալ չկա, վիճակն օրհասական է՝ ով փաստաթղթին դեմ է՝ դեմ է ժողովրդին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Երկուշաբթի՝ ժամը 11-ին, բոլորին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ՝ մի քանի հասցեներով գնալու հերթով՝ սկսած ՔՊ խմբակցության պատգամավորներից, որոնք գերի են ընկել այդ խելագարի ձեռը, վերջացրած մյուսներով՝ բոլորը պետք է պատասխան տան, պարզ լինի՝ ով է ժողովրդի դեմ, ով՝ կողմ։

«5 օր ժամանակ ունեք ամնբողջական պատկերն ստանալու․ հունիսի 3-ը ջրբաժան է։ 5 օրում հասկանում ենք՝ ով ով է, իսկ հունիսի 3-ին՝ ժամը 16։00 լինելու ենք Խոհրդարանում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․