կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-07 18:12
Հասարակություն

Մայրության տոնի առիթով ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը և Մարզային ՄԿ անդամ Գևորգ Ալեքյանն այցելել են ՀՕՄ-ի Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն

Մայրության տոնի առիթով ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը և Մարզային ՄԿ անդամ Գևորգ Ալեքյանն այցելել են ՀՕՄ-ի Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, Հայ Օգնության Միության Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն էին այցելել ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը և Մարզային կոմիտեի անդամ Գևորգ Ալեքյանը։ Առողջության կենտրոն այցելությունն սկսվեց բուժաշխատողներին ուղղված շնորհավորանքներով՝ հրաշալի կանանց, ովքեր օր ու գիշեր լույս աշխարհ են բերում մեր երկրի նոր քաղաքացիներին։ Այնուհետև մարզային կոմիտեի անդամները շնորհավորեցին նորաթուխ և ապագա մայրերին՝ մաղթելով առողջություն, բարեկեցություն, երջանկություն, իսկ փոքրիկներին՝ անհոգ մանկություն։

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտե