կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-23 15:56
Քաղաքական

Գյումրիում գողացված Արցախի դրոշը կրկին վերականգվել է իր տեղում. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ

Գյումրիում գողացված Արցախի դրոշը կրկին վերականգվել է իր տեղում. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի զորակցություն Արցախի Հանրապետության սույն թվականի ապրիլի 10-ին Գյումրու Զորավար Անդրանիկի պուրակում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը։
Արցախի Հանրապետության համար ճակատագրական այս ժամանակահատվածում,երբ աշխարհասփյուռ հայությունը քայլեր է ձեռնարկում համախմբվելու Արցախի շուրջը,աշխարհի ուշադրությունը սևեռելու արցախահայության խնդրիրների վրա, հակազգային ,մեր դարավոր թշնամիների շահերը սպասարկող անձինք դավաճանորեն գիշերը գողանում են պուրակում տեղադրված Արցախի Հանրապետության պետական դրոշը։
Մեր պետականության, հաղթանակների և մեր նահատակների նկատմամբ ավելի լկտի,դավադիր քայլ դժվարին է պատկերացնել։
Այս պիղծ քայլը օրվա իշխանությունների Արցախից հրաժարվելու ապացույցն է։
Կոչ եմ անում ՀՀ պատկան մարմիններին բացահայտել և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել հանցախմբին։
Այսօր դրոշը կրկին բարձրացվել է Գյումրու Զորավար Անդրանիկի պուրակում։
Արցախը սրբություն է…
Արցախի Հանրապետության պետական խոհրդանիշները
սրբություն են…
Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում…
 

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ