Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Դիմադրության շարժման վերջին հանրահավաքը նոյեմբերի 5-ին էր։ Մոտակա օրերին և գուցե նույնիսկ շաբաթներին շարժումը այլ գործողություններ կարծես թե չի պլանավորում, համենայն դեպս հայտարարություններ չեն եղել։
Արցախի թեման այս 11 օրում, բնականաբար, պակաս արդիական չի դարձել։ ՀՀ տարածք ներխուժած թշնամու զորքի խնդիրը՝ նույնպես։ Ինչպես նաև բազում այլ խնդիրներ...
Բոլոր վտանգները, որոնք կային մինչև նոյեմբերի 5-ը, կան նաև այսօր։
Նիկոլն էլ բավականին արխայնացած է երևում։
Ըստ էության, սա հնարավորությունների պատուհան է բոլոր այն հայրենասեր ուժերի և անհատների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին ուզում մասնակցել դիմադրության շարժմանը, որոնք կոշտ քննադատում էին ընդդիմությանը սխալների և/կամ բավականաչափ վճռական չլինելու համար։
Ցանկացած ուժ, որ անկեղծ ու տրամաբանված ասելիքով իր դրոշները կպարզի և հիմա դուրս կգա ասպարեզ, մեծ շանսեր ունի բազմաթիվ աջակիցների գրավելու, այդ թվում և ապրիլ-հունիսին փողոց դուրս եկած մարդկանցից։
Լուրջ եմ ասում, առանց սարկազմի»։