Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
G20-ի երկրները պետք է վերանայեն Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը։ Ինչպես հաղորդում է Европейская правда-ն, հղում անելով CBC պորտալին, այս հայտարարությունն արել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Երբ խոսքը վերաբերում է Վլադիմիր Պուտինի՝ մեզ հետ այս սեղանի շուրջը նստելուն, դա մեզ համար կդառնա շատ դժվար, իսկ G20-ի համար՝ անարդյունավետ»,- ասել է Թրյուդոն։
«Ի վերջո, դա սովորական բան չի կարող լինել, երբ Վլադիմիր Պուտինը նստում է սեղանի շուրջը և ձևացնում, թե ամեն ինչ կարգին է: Որովհետև դա այդպես չէ, և դա ամբողջովին նրա մեղքն է»,- ավելացրել է նա:
Թրյուդոն պարզաբանել է, որ G20 խումբը, որի հիմնական խնդիրն է ապահովել տնտեսական աճն աշխարհում, Ռուսաստանի մասնակցությամբ պարզապես չի կարողանա կատարել իր խնդիրը։
«Ռուսաստանը հենց հիմա, իր անօրինական ներխուժմամբ Ուկրաինա խաթարել է ամբողջ աշխարհի տնտեսական աճը և չի կարող լինել կառուցողական գործընկեր»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ G20-ը 20 բարձր զարգացած երկրների և Եվրամիության ոչ պաշտոնական խումբ է: Այս մարմնի անդամները տարեկան մեկ անգամ հավաքվում են բարձր մակարդակի հանդիպումների համար: G20-ի հաջորդ հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայում։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը պատրաստվում է մասնակցել այս հանդիպմանը։