կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 17:02
Քաղաքական

Աշխարհը կփոխվի նույնիսկ համավարակի ավարտից հետո. Թրյուդո

Աշխարհը կփոխվի նույնիսկ համավարակի ավարտից հետո. Թրյուդո

Կանադացիները պետք է խոստովանեն, որ աշխարհը կփոխվի, նույնիսկ եթե պատվաստանյութ է հայտնաբերվի և կորոնավիրուսի համավարակն ավարտվի. այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ հորդորելով մարդկանց հարմարվել նոր նորմերին. հայտնում է Reuters-ը:

Նշվում է՝ Թրյուդոն հրապարակել է տնտեսության խիստ տուժած ոլորտներին աջակցության նոր միջոցառումների մասին, ներառյալ՝ 334 միլիոն դոլար՝ ձկնորսության համար:

«Մենք պետք է խոստովանենք, որ այս աշխարհում ամեն ինչ կփոխվի, նույնիսկ համավարակի ավարտից հետո, նույնիսկ պատվաստումից հետո»,- լրագրողներին ասել է նա ու հավելել. «COVID-19-ը կլինի այն բաներից մեկը, որը կփոխի մեր հասարակությունը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների փորձագետ Մայք Ռայանը հայտարարություն էր տարածել առ այն, որ կորոնավիրուսը կարող է ՄԻԱՎ-ի նման էնդեմիկ դառնալ և «երբեք չվերանալ»: