|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Կանադան պատրաստ է Ուկրաինային ռազմական տեխնիկա տրամադրել զավթիչների դեմ պայքարելու համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցից հետո։
«Ես հենց նոր խոսեցի նախագահ Զելենսկիի հետ: Ես ասացի նրան, որ Կանադան Ուկրաինա կուղարկի բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ: Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինային մարդասիրական օգնությունը»,- ասել է նա:
Թրյուդոն հավելել է, որ Ուկրաինայի նախագահին հրավիրել է ելույթ ունենալու Կանադայի խորհրդարանում։
«Կանադացիները ոգեշնչվել են ուկրաինացիների քաջությամբ ու տոկունությամբ և նախագահի ցուցաբերած առաջնորդությամբ, և ես գիտեմ, որ նրանք ցանկանում են ուղիղ խոսքեր լսել նրանից»,- ասել է նա։