|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կանադան ավելի լավ է պայքարում կորոնավիրուսի դեմ, քան ԱՄՆ-ը և մյուս երկրները. այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք կարողացանք ավելի արդյունավետ կերպով վերահսկել վիրուսը, քան մեր դաշնակիցներից շատերը, մասնավորապես մեր հարևանները»,- ու հավելել՝ կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով կանադացիները դեմ են ԱՄՆ-ի հետ սահմանի բացմանը:
Հիշեցնենք՝ Կանադայում 106 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով. ապաքինվել է 70 հազարը, իսկ մահացել է մոտ ինը հազար մարդ: