|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Պորտեր» ավիակրի հայտնվելը Սև ծովում կապված է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ծրագրերի հետ տարածաշրջանում, որտեղ «շարունակվում է Ռուսաստանի ռազմական ուժերի ավելացումը». ասել է դաշինքի խոսնակ Օհանա Լունգեսկուն հունվարի 28-ին:
«Երեք դաշնակիցներ՝ Բուլղարիան, Ռումինիան և Թուրքիան, ափամերձ երկրներ են, իսկ Վրաստանն ու Ուկրաինան՝ սերտ գործընկերներ: Ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցման և Սև ծովում ռազմական ուժի շարունակական ավելացման՝ դաշինքը մեծացրել է իր պաշտպանական ներկայությունը տարածաշրջանում՝ խստորեն պահպանելով Սևծովյան անվտանգության սկզբունքները», - նշում է դաշինքի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սև ծով էին մտել ամերիկյան հրթիռային ավիակիր «Դոնալդ Քուքը» և «Լարամի» օժանդակ նավը: ՆԴրանցից բացի, հունվարի 28-ին Սև ծովում հայտնվել էր ԱՄՆ ՌԾՈւ պատկանող «Պորտեր»-ը: