|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը նախօրեին մասնակցել են երդմնակալության արարողությանը հաջորդած հանդիսավոր պարահանդեսին, որին ներկա են գտնվել Ամերիկյան ռազմածովային ուժերի ծառայողները:
Ինչպես հայտնում է ABC News-ը, ԱՄՆ-ի առաջին տիկինը հանդես է եկել ռազմածովային ուժերի ներկայացուցիչներին ուղղված խոսքով: «Շնորհակալություն բոլորիդ ձեր մատուցած ծառայությունների համար: Ինձ համար պատիվ է լինել ձեր առաջին տիկինը: Մենք կպայքարենք, մենք կհաղթենք և Ամերիկան կրկին հզոր կդարձնենք: Շնորհակալություն», - ասել է տիկին Թրամփը: