Միասին կարող ենք
կարևոր
541 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-06 12:23
Աշխարհ

ԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ հրթիռային էսկադրային ականակիրը մտել է Պարսից ծոց

ԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ հրթիռային էսկադրային ականակիրը մտել է Պարսից ծոց

Ամերիկյան երրորդ հրթիռային էսկադրային ականակիրը՝ ռազմածովային ուժերի «Ռաֆայել Պերալտա» նավը, Պարսից ծոցի ջրատարածք է մտել՝ անցնելով Հորմուզի նեղուցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։

Նրանց տվյալների համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերը, այդ թվում՝ «Թրաքսթըն» և «Մեյսոն» էսկադրային ականակիրները, ներկայում գտնվում են Հորմուզի նեղուցից դեպի արևմուտք ընկած շրջանում։

Պաշտոնյաների խոսքով՝ դրանք պաշտպանության բազմամակարդակ համակարգի մաս են կազմում, որը ներառում է մարտական նավեր, մարտական ավիացիա և ՀՕՊ համակարգեր՝ պաշտպանելու ցանկացած առևտրային նավի, որոնք փորձում են Պարսից ծոցից նեղուցով դուրս գալ։

Ինչպես հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), «Թրաքսթըն» և «Մեյսոն» էսկադրային ականակիրները մայիսի 4-ին կործանիչների և ուղղաթիռների պահպանության ներքո Հորմուզով անցնելիս գրոհի են ենթարկվել իրանական ուժերի կողմից հրթիռներով, անօդաչուներով և արագընթաց նավակներով։ Զինվորական պաշտոնյաները նշել են, որ նավերի պաշտպանական միջոցները՝ օդից ուժեղացված աջակցությամբ, հաջողությամբ կալանել կամ կասեցրել են յուրաքանչյուր մոտեցող սպառնալիք:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 4-ին սկսված «Ազատություն նախագիծ» գործողությունը, որը նպատակ ուներ ապահովել Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը, կարճ ժամանակով դադարեցվում է՝ Իրանի հետ համաձայնագրի վերջնական լրամշակման և ստորագրման հնարավորությունը գնահատելու համար։