|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կիևում Սլովենիայի դեսպանատունը ստիպված է եղել հեռացնել իր դրոշը ռուսականին նման լինելու պատճառով։
Սլովենական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ուկրաինայի ազգային գվարդիան խնդրել է դեսպանատան վրայից հանել պետական խորհրդանիշը։
Դիվանագետ Բոշթյան Լեսյակը ժամանել է Կիև և դեսպանատան դիմաց բարձրացրել Սլովենիայի ու ԵՄ դրոշները։ «Դրանք գեղեցիկ ծածանվում էին քամու ներքո, բայց ավելի ուշ քամին դադարեց, դրոշները կախվեցին, և Սլովենիայի դրոշը չտարբերվեց ռուսականից»,- ասել է Լեսյակը:
Ուկրաինայի ազգային գվարդիայի ներկայացուցիչները մոտեցել են Լեսյակին և «համառորեն խնդրել» որոշ ժամանակով հանել դրոշը։
Նշենք, որ Սլովենիայի դրոշը ռուսական դրոշի գույներով է` գույների նույն հերթականությամբ, սակայն դրոշի ձախ մասում միայն պատկերված է երկրի զինանշանը: