Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հնդկաստանի դեսպանատնից առաջարկ է ստացվել Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանի վերաբերյալ. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հանրային քննարկում.
Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։ Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից` ըստ որի առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։
Առաջարկվող վայրերն են` Օղակաձև զբոսայգում կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգում։ Նկարում առաջարկվող տարբերակն է։
Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ 2019-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով» մեկամյա քայլերթ, որն անցնելու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցներն այժմ գտնվում են Հայաստանում»: