Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի Վերիշեն վարչական շրջանի ղեկավար Արարատ Օրդյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց՝ գիշերն ադրբեջանացիները Վերիշենի հատվածում 3-4 կիլոմետր առաջ են եկել, տեղադրել ադրբեջանական դրոշն ու տեղակայվել։ Այս պահին հայկական զինուժը բանակցում է՝ թշնամուն հայկական պետական սահմանից հեռացնելու համար։
«Այս հատվածում պաշտպանություն չկա, միշտ էլ ասում էինք՝ դիրք է պետք։ Ձմեռվանից ասում էինք, իշխանությունն ականջալուր չեղավ, շատ ուշացրին․ նրանք էդքան մոտեցել, հասել են մեզ, առաջ են եկել, դրոշը դրել։ Մերոք բանակցում են, որ հետ ուղարկեն, դրոշը պոկել, հեռացրել են։ Գործողություններն ընթանում են բնակավայրից յոթ կիլոմետր հեռու, եթե անգամ կրակոց լինի, չի լսվում։ Անվտանգության տեսանկյունից հիմա ոչ ոք ապահովագրված չէ, պետք է ուշադիր լինենք, հերթապահություն իրականացվի բնակչության կողմից»,- ասաց Օրդյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանը Սյունիքի և, առհասարակ, ամբողջ Հայաստանի նկատմամբ էլ հավակնություն ունի, բայց դա չի նշանակում, որ պիտի թողնենք՝ գան, վերցնեն։
«Բանակն այս պահին այնտեղ է»,- հավելեց Վերիշենի գյուղապետը։
Լիանա Սարգսյան