Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի իշխող Արդարություն և զարագացում կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը անդրադարձել է վերջին մի քանի ամսիներին ակտիվորեն քննարկվող Սբ. Սոֆիայի տաճարը դարձյալ մզկիթի վերածելու թեմային։
ԶԼՄ-ների հետ զրույցի ընթացքում Քուրթուլմուշը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հուլիսի 15-ին Այասոֆյան (Սբ Սոֆիայի թուրքական անվանումը) կվերաբացվի որպես մզկիթ։ Նշենք, որ հուլիսի 15-ին լրանում է երկրում ռազմական անհաջող հեղաշրջման 4-րդ տարելիցը։
«Տա Աստված ինչքան հնարավոր է շուտ բացվի։ Եթե ինձ հարցնեք, այսօր էի կբացեի։ Այս պահին այն բարձագույն դատական գործ է։ Տա Աստված այս թեմայով դրական որոշում կայացվի։ Ակնկալում ենք, որ Այասոֆյան կբացվի որպես մզկիթ», - նշել է Քուրթուլմուշը՝ ընդգծելով, որ այդ թեմայի հարցում իշխանությունները վայելում են ժողովրդի աջակցությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի բարձրագույն դատարանը որոշել էր, որ Սբ Սոֆիայի տաճարի՝ որպես մզկիթ վերաբացման որոշումը պետք է կայացվի երկրի նախագահի որոշմամբ։ Բազմաթիվ պետություններ, հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են արել Թուրքիային տաճարը թողնել որպես թանգարան։
Նշենք, որ Սբ. Սոֆիան կառուցվել է 6-րդ դարում, 1453 թ. օսմանցիների կողմից Կ.Պոլսի գրավումից հետո այն վերածվում է մզկիթի, իսկ 1935 թ. Աթաթուրքի հրամանով այն դարձավ թանգարան և նման կարգավիճակում գործում է ցօրս։