Հոկտեմբերի 30-ին Կ. Պոլսի Խորայի Սբ Փրկիչ վանքում առաջին իսլամական աղոթքը կկատարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «իսլամիզմով «օծելով» քրիստոնեական մեկ այլ հուշարձան»:
Խորայի վանքի դռները, որոնք երկու ամիս փակ էին մզկիթի վերածվելու պատճառով, կբացվեն հոկտեմբերի 30-ին՝ 75 տարվա մեջ առաջին անգամ:
Քրիստոնեական խճանկարներն ու սրբագրությունները ծածկված կլինեն վարագույրներով, ինչպես դա եղել է Սուրբ Սոֆիայի տաճարում: Խորայի վանքը իսլամական աղոթքի ժամերին կբացվի որպես մզկիթ, իսկ աղոթքի ժամերից դուրս զբոսաշրջային վայր կդառնա:
Խորայի վանքը կառուցվել է 6-րդ դարում, բայց XVI դարում օսմանցիները վերածել են այն մզկիթի: Այն գործում է որպես թանգարան 1945 թվականից, սակայն, Պետխորհրդի որոշմամբ՝ 2020 թ.-ին այն վերածվել է մզկիթի: