|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում ակտիվացած` Սբ Սոֆիայի տաճարի` (Այա Սոֆիա) դարձյալ մզկիթ վերածելու թեմային: «Այա Սոֆիան գուցե դուրս բերվի թանգարանի կարգավիճակից»,- ըստ sabah.com.tr կայքի ` ասել է նա:
Նշենք, որ պատմական Կոստանդնուպոլսի խորհրդանիշ համարվող Սբ Սոֆիայի տաճարը քաղաքը գրավելուց հետո` 1453 թ., վերածվել էր մզկիթի: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, լայիցիզմի կողմնակից Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, 1930-35 թթ. վերականգնողական աշխատանքներ իրականացնելով տաճարում, այն վերաբացեց որպես թանգարան: Միայն 85 տարի անց` 2016 թ., տաճարում դարձյալ էզան կարդացվեց, ինչն առաջացրեց միջազգային հանրության դժգոհությունը: