|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մոսկվան շահագրգիռ է, որ Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված վստահության միջոցառումները կյանքի կոչվեն, և կարևոր է խուսափել հռետորաբանությունից. ըստ yerkir.am-ի՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր պաշտոնական այցով մեկնել է Բաքու:
Վաղը տեղի կունենան նրա բանակցությունները ադրբեջանցի գործընկերոջ հետ:
«Մենք շահագրգռված ենք, որ վստահության միջոցառումների, հումանիտար շփումների հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունները այդ թվում ՝ ԶԼՄ-ների մասով, որոնք ձեռք էին բերվել Վիեննայի գագաթաժողովում և հաստատվել Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն: Դրանց հետզհետե իրագործվում են, և հուսով եմ՝ այս շաբաթ նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հնարավորություն կտա համախմբելու այդ գործընթացները»,- ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ ասել է Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև հավելել է. «Համաձայն եմ ձեզ հետ, որ երկարատև քաղաքական կարգավորման ուղղությամբ դեռ շատ բան է պետք անել: Լիովին աջակցում եմ ձեր այն թեզին, որ հարկավոր է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է երկու կողմից հավանություն ստացած և ՄԱԿ-ի կանոնակարգում ու Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքներին»: