կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-10 20:39
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է օգնություն ցուցաբերել Լիբանանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է օգնություն ցուցաբերել Լիբանանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը միջազգային դոնորներին կոչ է արել օպերատիվ և մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լիբանանին, որը ֆինանսական ծանր իրավիճակում է գտնվում մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

«Ես կոչ եմ անում հզոր միջազգային աջակցություն ցուցաբերել Լիբանանի բոլոր կարիքավորներին, հատկապես կանանց և աղջիկներին, ովքեր ավելի խոցելի են ճգնաժամի ժամանակ։ Շնորհակալություն եմ հայտնում այն երկրներին, որոնք արդեն շոշափելի ֆինանսական, նյութական և մասնագիտացված օգնություն են ցուցաբերում»,- ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով Լիբանանում հումանիտար իրավիճակին նվիրված ճեպազրույցի ժամանակ ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրել է աջակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը, ով օգոստոսի 9-ին Լիբանանին աջակցելու համար միջազգային համաժողով էր նախաձեռնել:

Ավերիչ պայթյունը որոտացել է օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում։ Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում կոտրվել են ապակիներ։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել պահեստում պահվող 2750 տոննա առգրավված ամոնիակի սելիտրայի պայթելը, ինչի հետևանքով զոհվել է 158 մարդ, ավելի քան 6 հազար մարդ վիրավորվել է։