կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-25 15:30
Աշխարհ

Եվրամիությունը հատուկ հիմնադրամ կստեղծի Ուկրաինայի վերականգնման համար

Եվրամիությունը հատուկ հիմնադրամ կստեղծի Ուկրաինայի վերականգնման համար

ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ստեղծել Ուկրաինայի հետ համերաշխության վստահության հիմնադրամ։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ. հայտնում է Deutsche Welle-ն։

«Հիշելով ռուսական ռազմական ագրեսիայի հետևանքով Ուկրաինային հասցված ավերածությունները և հսկայական կորուստները՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ուկրաինայի կառավարությանը նրա հրատապ կարիքների համար, իսկ երբ ավարտվեն ռուսական հարձակումները, ապա՝ ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնման հարցում։ Այդ նպատակով Եվրոպական խորհուրդը համաձայնել է ստեղծել Ուկրաինայի հետ համերաշխության վստահության հիմնադրամ և հրավիրում է միջազգային գործընկերներին՝ մասնակցելու դրան»,- ասվում է գագաթնաժողովի կոմյունիկեի մեջ։

Փաստաթուղթը կոչ է անում «առանց ուշացման» սկսել հիմնադրամի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն կարծում է, որ Ուկրաինան կկորցնի իր ՀՆԱ-ի 1/3-ը պատերազմի պատճառով։ Նրա խոսքով՝ 2022 թվականին ուղղակի կորուստները կկազմեն մոտ 62 մլրդ դոլար, իսկ ապագա ծախսերը կգերազանցեն 1 տրիլիոն դոլարը։